Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Սուոնսի Սիթին» անակնկալ հաշվով հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:
Հանդիպման դեռ սկզբնամասում մրցավարը «չղջիկներին» թողեց 10 ֆուտբոլիստներով: Թվային առավելություն ունեցող «Սունսին» 14-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Բոնին:
Երկրորդ խաղակեսում «կարապները» ևս 2 գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը: Այս անգամ էլ աչքի ընկան Միչուն և Ջոնաթան դե Գուզմանը:
Գոլեր․ Բոնի՝ 14ր, Միչու՝ 58ր, դե Գուզման՝ 62ր:
Հեռացում․ Ռամի՝ 10ր: