Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Տոտտենհեմը» Լոնդոնում ընդունեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին։
Անգլիական ակումբը կամային հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «Ղարաբաղի» կիսապաշտպան Ռիշարդը։ 28 և 30-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ «Տոտտենհեմի» կորեացի նորեկ Սոն Հին Մինը։
Խաղավարտից 4 րոպե առաջ էլ իր թիմի երրորդ գոլը խփեց արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան։
Գոլեր․ Ռիշարդ՝ 7ր (11մ), Հին Մին՝ 28ր, 30ր, Լամելա՝ 86ր։