Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց Կազանի «Ռուբինին»:
«Ազնվականները» Լոնդոնում վստահ հաղթանակ տարան: Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորրեսը, իսկ 32-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը հաշիվը դարձրեց 2:0: Առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ ռուսներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Ռիբրաս Նաթհոն՝ 2:1:
«Չելսին» խաղի մնացած հատվածում էլ շարունակեց տիրել նախաձեռնությանը և խփեց 3-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը:
Գոլեր. Տորրես՝ 16ր, 70ր, Մոզես՝ 32ր, Նաթհո՝ 41ր (11մ)