«Սուոնսի Սիթին» Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց իտալական «Նապոլիի» հետ:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Երկրորդ խաղում ավելի ուժեղ գտնվեցին Ռաֆայել Բենիտեսի սաները՝ հաղթելով 3:1 հաշվով: Ուելսյան ակումբի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Ջոնաթան դե Գուզմանը:
Գոլեր. Ինսինե՝ 16ր, դե Գուզման՝ 30ր, Իգուաին՝ 78ր, Ինլեր՝ 90ր: