Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր պորտուգալական «Բենֆիկային»:
Անգլիական հերթական ակումբն անհաջող ելույթ ունեցավ եվրոպական արենայում: Լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին «Բոնֆիկային»՝ պատասխան խաղից առաջ հայտնվելով ծանր իրավիճակում: Հյուրեից դուբլի հեղինակ դարձավ Լուիզաոն, մեկ անգամ էլ հաջողության հասավ Ռոդրիգոն:
«Տոտտենհեմի» միակ գնդակը խփեց Քրիստիան Էրիկսենը:
Գոլեր. Ռոդրիգո՝ 29ր, Լուիզաո՝ 58ր, 83ր, Էրիկսեն՝ 64ր: