Մարիո Բալոտելլին խնդիրներ է ստեղծում ակումբի հանդերձարանում, սակայն դա չի խանգարում նրան լինել փայլուն ֆուտբոլիստ և լավ մարդ: Omnisport-ին տված հարցազրոյցում խոստովանել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան:
Սաբալետան համաձայն է այն կարծիքի հետ, որ իտալացի հարձակվողը թողնում է հակասական տպավորություն: Սակայն պաշտպանը համոզված է, որ Մարիոն` որպես ֆուտբոլիստ, ընդունակ է շատ բաների:
-Որպես խաղացող նա յուրահատուկ տաղանդի տեր է: Եթե նա ուզեր, կպայքարեր «Ոսկե գնդակի» համար: Մարիոն կարող է դառնալ աշխարհի լավագույն ռմբարկուն,- ասել է Սաբալետան:
Իսկ որպես մարդ` Մարիոն ունի և դրական, և բացասական կողմեր: Նրան դժվար է հասկանալը, երբեք չգիտես ինչ սպասել նրանից: Պաբլոն անկեղծանում է.
-Լինելով նրա ակումբակիցը` երբեմն ծիծաղում եմ նրա արարքների վրա, իսկ երբմեն էլ ցանկանում եմ սպանել նրան: Բայց համենայն դեպս նա լավ մարդ է: