Երկու տարի բաց թողնելուց հետո «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Թեյլորը վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին:
2012թ-ին լուրջ վնասվածքի պատճառով կտրվեց Ռայանի ծնկի խաչաձև կապանները: 2013թ-ի ապրիլինի շարք վերադառնալով՝ վնասվածքը կրկնվեց: 29-ամյա Թեյլորն ամբողջությամբ բաց թողեց 2013/14 մրցաշրջանը, սակայն այժմ պատրաստ է կրկին օգնել «կաչաղակներին»:
-Ֆանտաստիկ տպավորություններ են: Այսօր առավոտյան վերադարձել եմ առաջին թիմի հետ մարզումներին,- թվիթերյան իր էջում գրել է Թեյլորը: