«Մանչեսթեր Յունայթեդը» վարձակալել է «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Էրիկսենի վնասվածքով պայամանվորված «Յունայթեդը» արագ լուծում գտավ և կարողացավ բանակցել Զաբիցերի համար: Ճիշտ է, 28 ամյա ավստրիացի ֆուտբոլիստի գործուղման պայմանագիրը չի ներառում գնելու տարբերակ կամ պարտավորություն:
Մինչ 2021 թվականի օգոստոսին «Բավարիա» տեղափոխվելը, Զաբիցերը հասցրեց նաև խաղալ «ՌԲ Լայպցիգում»:
«Կյանքում երբեմն պետք է արագ և մեծ որոշումներ կայացնել: Այն պահին, երբ ես լսեցի այս հնարավորության մասին, ես հասկացա, որ դա ճիշտ է ինձ համար: Ես մարտիկ եմ և ցանկանում եմ հաղթել և օգնել ակումբին հասնել իր նպատակներին»:
«Ես զգում եմ, որ որպես խաղացող իմ գագաթնակետին եմ և կարող եմ մեծ փորձ և էներգիա ավելացնել թիմին: Չեմ կարող համբերել, թե երբ կսկսեմ աշխատել իմ նոր թիմակիցների և մարզիչների հետ և ցույց տալ իմ որակները «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին», – ասել է Զաբիցերը։