Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Լիվերպուլը» հյուրընկալվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»:
Առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց: Երկրորդ խաղակեսում «Զենիթը» խաղային առավելությունը վերածեց գոլերի: Նախ 69-րդ րոպեին բրազիլիացի հարձակվող Հալկը բացեց հաշիվը, իսկ 3 րոպե հետո Սերգեյ Սեմակը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ 2:0:
«Լիվերպուլը» պարտվեց 2:0 հաշվով և պատասխան խաղից առաջ դժվարին դրության մեջ հայտնվեց:
Գոլեր. Հալկ՝ 69ր, Սեմակ՝ 72ր