Ֆրանսիական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իրեն ամենից շատ տպավորել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլնը:
Արդեն այս ամռանը Զիդանը կարող է աշխատանքի անցնել «Ռեալի» մարզչական շտաբում: Մադրիդյան ակումբը վաղուց է ցանկանում ձեռք բերել ուելսցի ֆուտբոլիստին:
-Ֆուտբոլիստը, ով ընթացիկ մրցաշրջանում ինձ ամենից շատ է տպավորել, հանդես չի գալիս Չեմպիոնների Լիգայում: Նա մասնակցում է մեկ այլ առաջնության (Եվրոպա Լիգային) և նա Գարեթ Բեյլն է:
-Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նրա արագությունը սարսափելի է, իսկ արագացումը՝ անհավանական: Բացի դա, նա լավ տեխնիկա ունի, ինչը շատ կարևոր է: Մենք չպետք է մոռանանք, որ նա շատ լավ է ֆուտբոլ խաղում:
Նա իսկապես տպավորել է ինձ: Ես նրա խաղը մի քանի անգամ եմ տեսել: «Լիոնի» հետ խաղում ես հետևում էի նրան: Ամեն անգամ նա գնդակ ստանալիս զարմացնում էր ինձ,- Զիդանի խոսքերն է մեջբերում ESPN-ը: