«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն զգուշացրել է Ուկրաինայի հավաքականի իր թիմակից Միխայիլ Մուդրիկին, որ նա չհամարձակվի գոլ խփել «Չելսիի» կազմում հաջորդ շաբաթ օրը կայանալիք լոնդոնյան դերբիում։
Այս միջազգային ընդմիջումից անմիջապես հետո «Արսենալը» կայցելի իր հարևան «Չելսիին»: Ընդ որում, «զինագործները» դեռևս ոչ մի պարտություն չեն կրել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։
Զինչենկոն և «Արսենալի» նրա պաշտպանական գործընկերները պետք է փորձության ենթարկվեն Մուդրիկի կողմից, ով մրցաշրջանի վատ մեկնարկից հետո սկսել է գտնել իր խաղը՝ ակումբի համար գոլ խփելով «Ֆուլհեմի» դեմ վերջին խաղում և ազգային թիմում՝ Մալթայի դեմ նախորդ խաղում:
Սթեմֆորդ Բրիջում կայանալիք դերբիից առաջ Զինչենկոն կատակով զգուշացրել է իր գործընկերոջը։
«Ես նրան ասացի… Եթե շաբաթ օրը գոլ խփես, ես կպոկեմ քո ․․․»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։