«Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զուման ենթարկվել է ծնկի վիրահատության։
Զուման հայտնվել է մեկնարկային կազմում ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 15 հանդիպումներից 14-ում, որոնցից վերջինը՝ երկու շաբաթ առաջ «Լեսթերի» դեմ խաղում:
Կոնսերվատիվ բուժման հետ կապված «մուրճերի» հույսերը չարդարացան, և Զուման ստիպված եղավ վիրահատել վնասված ծունկը։
Իր պաշտոնական հայտարարության մեջ «Վեսթ Հեմը» չի նշել Կուրտի վիրահատությունից հետո ապաքինման ժամկետները: 28-ամյա ֆրանսիացին վերականգնողական կուրս կանցնի ակումբի Ռաշ Գրին բազայում։