Անգլիայի գավաթի 5-րդ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչն աչքի ընկավ հետաքրքրիր դրվագով, որի համար արժանացավ դեղին քարտի:
Յովետիչը «Չելսիի» կիսապաշտպան Դավիդ Լուիզին շրջանցելուց ընկավ խոտածածկին՝ տպավորություն ստեղծելով, որ հարված է ստացել վերջինիս կողմից: Սակայն Ֆիլ Դաուդը ճիշտ գնահատեց իրավիճակը՝ պատժելով չերնոգորցի հարձակվողին:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց «քաղաքայինների» 2:0 հաշվով հաղթանակով, ովքեր էլ դուրս եկան գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: