«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստ է մասնակցել այսօր կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղին, իսկ Ռայան Բերտրանդն ու Ջոն Օբի Միկելը չեն կարող դաշտ դուրս գալ:
Այս երեք խաղացողներն էլ վնասվածքներ էին ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ժամանակ (0:1): Ազարի վնասվածքը այդքան էլ լուրջ չէր: Այս խաղին կարող է մասնակցել նաև կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ով ծնկի վնասվածքի պատճառով դեկտեմբերից չի խաղում:
-Ազարը բացարձակապես նորմալ մարզվում է: Նա լավ է, թիմի հետ է:
Միկելն անհասանելի է, դեռ ցավ ունի: Բերտրանդն էլ ծնկի հետ կապված խնդիր ունի, սակայն լուրջ չէ:
Կարող է դաշտ դուրս գալ Օրիոլ Ռոմեուն, որովհետև իսկապես լավ է մարզվում: Նա ակտիվորեն մասնակցում է յուրաքանչյուր մարզման: Մտածում ենք այն մասին, որ նա մասնակցի այդ խաղին,- հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Sky Sports