«Բավարիայի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն կազմել է ֆուտբոլիստների այն ցուցակը, ովքեր պետք է համալրեն մյունխենյան ակումբի կազմը: Հաղորդվում է, որ այդ ցուցակում են հայտնվել Էդեն Ազարը և Լուկաս Մոուրան:
Լուկասի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ Ազարինը՝ 65 մլն եվրո:
Գերմանական ակումբի ղեկավարությունը Գվարդիոլայի ցանկությունը իրականցնելու ճանապարհին լուրջ դժվարությունների կհանդիպի, քանի որ «Չելսին» չի պատրաստվում վաճառել Ազարին, իսկ Մոուրայի համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»: