Կիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից տրվող մրցանակների ամենամյա միջոցառումը: Գլխավոր մրցանակները բաժին են հասել Էդեն Ազարին և Հարի Քեյնին:
«Տոտտենհեմի» 21-ամյա հարձակվող Հարի Քեյնը, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 20 գոլի հեղինակ, իր կոլեգաների կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նույն անվանակարգում քվերակությամբ երկրորդ տեղում եղել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, երրորդում՝ Ֆիլիպե Կոուտինյոն՝ «Լիվերպուլից»:
Տարվա ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Ազարին, ում թիմը շատ մոտ է առաջնության չեմպիոնությանը: Երկրորդ տեղում Քեյնն է, իսկ երրորդում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան:
Հատուկ մրցանակ են ստացել նաև Սթիվեն Ջերարդը՝ «Լիվերպուլից» և Ֆրենկ Լեմպարդը՝ «Մանչեսթեր Սիթիից», ովքեր մրցաշրջանի ավարտից հետո կլքեն Պրեմիեր Լիգան: