«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել այն մասին, որ նոր մրցաշրջանում թիմը կարող է գլխավորել «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-Կցանկանայի, որ Մոուրինյոն գլխավորի «Չելսին»: Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Երկրպագուներն ու ֆուտբոլիստները նրան սիրում են: Պետք է տեսնել, թե ինչպես ամեն ինչ կստացվի:
Այժմ մեր բոլոր մտքերը միայն մրցաշրջանի ավարտի մասին են: Հետո բոլորս հանգստի կգնանք, և ես կհետևեմ նորություններին մամուլի միջոցով,- հայտնել է Ազարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ goal.com կայքը հայտնեց, որ Մոուրինյոն և «Չելսին» սկզբունքային համաձայնության են եկել և մայիսի վերջին պայմանագիր կկնքեն: