• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդինսոն Կավանին աջակցում է Սուարեսին

Կավանի և Սուարես«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին աջակցություն է հայտնել իր հայրենակից Լուիս Սուարեսին` կոչ անելով «Լիվերպուլին» փոխել վերաբերմունքը ֆուտբոլիստի նկատմամբ:

Այս շաբաթ Սուարեսը բացահայտ մեղադրեց «կարմիրներին» այն բանում, որ նրանք իրենց խոստումը չեն պահում, որը տվել են 1 տարի առաջ: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ընդամենը պատասխանել է, որ որևէ խոստում երբևէ չի տրվել:

Բավական բարդ է այս իրավիճակում հասկանալ, թե ով է ճիշտ ասում, իսկ ով` ոչ: Սակայն Կավանին աջակցում է Ուրուգվայի հավաքականում իր թիմակցին:

-«Լիվերպուլի» մարզիչը կարող է խոսել նվիրվածության կամ անհարգալից վերաբերմունքի մասին, սակայն նա պետք է տեսնի թե դա ինչ է նշանակում: Անցած տարի Լուիսը հնարավորություն ուներ տեղափոխվելու այնպիսի մեծ ակումբ ինչպիսին է «Յուվենտուսը», որն Իտալիայի չեմպիոն դարձավ:

Սակայն դրա փոխարեն, նա մնաց և խաղաց «Լիվերպուլի» համար: Սա է նվիրվածությունը:

Ես գիտեի «Լիվերպուլի» հետ նրա համաձայնության մասին և ակնկալում էի, որ նա կհեռանա, եթե նրանք չմասնակցեն Չեմպիոնների Լիգայի մրցաշարին,- Կավանիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր