«Քաղաքայինների» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում «Սիթիում» և չի մտածում հեռանալու մասին:
«Սիթիում» Ռոբերտո Մանչինիի աշխատած ժամանակահատվածն բոսնիացի հարձակվողն անցկացրեց հիմնականում պահեստայինների նստարանին: Հենց խաղային պրակտիկայի բացակայության պատճառով էր հաճախ խոսվում «Սիթիից» հեռանալու Էդին Ջեկոյի ցանկության մասին:
Սակայն Մանուել Պելեգրինիի գալուց հետո Ջեկոյի հետ կապված իրավիճակը փոխվեց և նա արդեն չորս գոլի հեղինակ է դարձել:
-Շատ տարբեր խոսակցություններ են եղել լրագրողների կողմից, սակայն ես երբեք չեմ լսել, որ ակումբը ցանկանում է վաճառել ինձ, և ես երբեք չեմ հայտնել, որ ցանկանում եմ հեռանալ: Ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևորը է, երբ մարզիչը վստահում է ֆուտբոլիստին: Պելեգրինին ինձ ստիպել է հավատալ սեփական ուժերին,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: