«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին, ով շատ եվրոպական ակումբների տրանսֆերային նպատակն է հանդիսանում, խոստովանել է, որ ոչ մի հստակ բան չկա իր ապագայի հետ կապված:
Հայտնի է, որ 26-ամյա ուրուգվայցու անունը կապում են «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «ՊՍԺ»-ի և «Մոնակոյի» հետ: Սակայն, Կավանին դեռևս պատճառ չունի այս թեմայի շուրջ խոսելու:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ լավագույն ակումբներում, որոնք ունեն մեծ ավանդույթներ:
Բայց ոչ ոք չգիտի իմ ապագայի մասին, այդ թվում նաև ես: Ես միայն գիտեմ, որ «Նապոլիի» խաղացող եմ: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ դեռևս ոչ մի հստակ և պաշտոնական բան չկա,- Կավանիի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն: