Դարպասապահ Էդուարդ Մենդին մերժել է նոր պայմանագիր կնքելու «Չելսիի» առաջարկը։
Չնայած սկսված մրցաշրջանում «Չելսիի» անվստահ ելույթներին, անցած երկու սեզոններում Մենդին բավականին մեծ ներդրում ուներ իր թիմի հաջողությունների գործում, և վստահաբար արժանի է աշխատավարձի զգալի բարձացմանը։
Սակայն Թոմաս Տուխելի թիմի ամենացածր վարձատրվող խաղացողներից Էդուարդի հետ բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթանում։ 30-ամյա սենեգալցին մերժել է «Չելսիի» մեկնարկային առաջարկը։
Ըստ Evening Standard-ի, Մենդիի մերժումը պայմանավորված էր նրանով, որ «կապույտները» Էդուարդին առաջարկեցին ավելի ցածր աշխատավարձ, քան շաբաթական 190,000 ֆունտ ստերլինգը, որը ստանում է նրա մրցակից Կեպա Արիզաբալագան:
Բացի այդ, Մենդիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։