Ինչպես հաղորդում է Football 365-ը, «Տոտտենհեմին» հաջողվել է «Թուլուզի» հետ համաձայնության գալ կիսապաշտպան Էթիեն Կապուի տրանսֆերային արժեքի հարցում:
Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 10 մլն եվրո (8.6 մլն ֆունտ)՝ ևս 2 մլն եվրո (1.7 մլն ֆունտ) որպես բոնուս:
Կապուի տեղափոխությունից հետո «Տոտտենհեմի» կիսապաշտպանությունը հագեցած կդառնա, ինչն էլ հարցականի տակ կդնի Թոմ Հադլսթոունի, Սքոտ Պարկերի և Ջեյք Լիվերմորի ապագան լոնդոնյան ակումբում:
Ավելացնենք, որ Էթիենը ուրբաթ օրը բուժզնում անցնելու համար կմեկնի Լոնդոն: Ամառվա սկզբին Կապուով հետաքրքրվում էին Մադրիդի «Ատլետիկոն» և «Քարդիֆը»: