«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է ֆրանսիական «Թուլուզի» կիսապաշտպան Էթիեն Կապույի ձեռքբերման մասին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:
Այս ամառվա ընթացքում «Տոտտենհեմը» կիսապաշտպանությունն ուժեղացրեց Պաուլինյոյի և Նասեր Շադլիի միջոցով: Էլ ավելի մեծացավ մրցակցությունը 25-ամյա Կապուի տեղափոխությունից հետո:
Էթիենը, ով Ֆրանսիայի ազգային հավաքականում մասնակցել է 7 հանդիպման, հաջող բուժզննում է անցել և երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:
-«Տոտտենհեմը» «սուպերակումբ» է: Սա լավագույն վայրն է, որտեղ ես կարող էի շարունակել կարիերաս,- ասել է Կապուն: