«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը մրցաշրջանի վերջին տուրում երաշխավորում է խնդիրները «Մանչեսթեր Սիթիի» համար:
Կիրակի օրը Էլլարդյասի սաները կհյուրընկալվեն «Սիթիին»: Հաղթանակի կամ նույնիսկ ոչ ոքի արդյունքի դեպքում «քաղաքայինները» կնվաճեն Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը: Սակայն Էլլարդայսը չի պատրաստվում հանձնվել առանց կռիվ տալու:
-Մենք դաշտում զբոսնելու համար չենք մեկնելու «Էթիհադ», մենք ցանկանում ենք գնալ և լավ հանդես գալ: Մեր մոտ ամեն ինչ կարգին է և մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել: Մեր վրա ոչ մի ճնշում չկա:
«Սիթին» առաջնությունում լավագույն տնային խաղն է ցուցադրում, նրանք ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ, ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է խաղա առավելագույն հնարավորությամբ: Մենք գիտենք, որ ապահովել ենք մեր տեղը Պրեմիեր Լիգայում, ուստի եկեք գնանք այնտեղ և փորձենք փչացնել «Սիթիի» երեկոն,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Էլլարդայսը: