• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսը ցանկանում է փչացնել «Մանչեսթեր Սիթիի» «չեմպիոնական երեկոն»

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը մրցաշրջանի վերջին տուրում երաշխավորում է խնդիրները «Մանչեսթեր Սիթիի» համար:

Կիրակի օրը Էլլարդյասի սաները կհյուրընկալվեն «Սիթիին»: Հաղթանակի կամ նույնիսկ ոչ ոքի արդյունքի դեպքում «քաղաքայինները» կնվաճեն Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը: Սակայն Էլլարդայսը չի պատրաստվում հանձնվել առանց կռիվ տալու:

-Մենք դաշտում զբոսնելու համար չենք մեկնելու «Էթիհադ», մենք ցանկանում ենք գնալ և լավ հանդես գալ: Մեր մոտ ամեն ինչ կարգին է և մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել: Մեր վրա ոչ մի ճնշում չկա:

«Սիթին» առաջնությունում լավագույն տնային խաղն է ցուցադրում, նրանք ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ, ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է խաղա առավելագույն հնարավորությամբ: Մենք գիտենք, որ ապահովել ենք մեր տեղը Պրեմիեր Լիգայում, ուստի եկեք գնանք այնտեղ և փորձենք փչացնել «Սիթիի» երեկոն,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Էլլարդայսը:

Հետաքրքիր փաստեր