«Վեստ Հեմի Յունայթեդի» սեփականատեր Դևիդ Գոլդը հայտնել է, որ Սեմ Էլլարդյասը առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կշարունակի կատարել գլխավոր մարզչի պարտականությունները:
Շաբաթ օրը Էլլարդյասի սաները հյուրընկալվելիս շատ կարևոր հաղթանակ տարան «Քարդիֆ Սիթիի» նկատմամբ (0:2) և շնորհիվ խփած և բաց թողած գոլերի տարբերության, դուրս եկան վտանգավոր գոտուց:
Եվ չնայած որ խոսվում էր անգլիացի մարզչի հեռացման մասին, Գոլդը մտադիր է մարզչի հարցը լուծել ամռանը:
-Էլլարդայսը կմնա՞ մինչև մրցաշրջանի ավարտը: Միանշնակ: Երբեք պետք չէ ասել երբեք, սակայն մեր իրավիճակը հետևյալն է. Էլլարդայսն այն մարդն է, ում մենք հրավիրել ենք և նա անում է այն, ինչ նրանից պահանջվում է,- Գոլդի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: