«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտնել է, որ զարմացած չէ «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունից, քանի որ լավ հասկանում է երկու ակումբների ֆինանսական կարողությունները:
«Էթիհադում» 6:0 հաշվով պարտվելով «Վեստ Հեմը» գործնականում դուրս մնաց Լիգայի գավաթի համար պայքարից: Սակայն այդ անհաջող խաղն անակնկալ չէր Էլլարդայսի համար:
-Ի՞նչ էիք սպասում, երբ մենք ֆուտբոլիստներ ենք գնել ազատ գործակալի կարգավիճակով, իսկ «Սիթիի» տրանսֆերները հասնում էին մի քանի միլիոն ֆունտի: Ա՛յո, մենք կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն, օրինակ մեր հաստիքային ձախ պաշտպանը, ով նույնպես ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է միացել մեզ, խաղում էր պաշտպանության կենտրոնում:
Այս հաշվով պարտվելու համար լավագույն ժամանակը չէր, սակայն մենք միակը չենք: «Սիթին» ջախջախել է նաև «Մանչեսթեր Յունայթեդին», «Տոտտենհեմին» և «Արսենալին» և պետք է նաև ընդունենք, որ այդ ակումբները մեզնից մի քանի անգամ ուժեղ են,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: