«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին վստահ է, որ իր «զարմանալի» գործընկեր Գրեհեմ Փոթերը հաջողության կհասնի «Չելսիում»:
«Չելսին» Պրեմիեր լիգայում ընդամենը 10-րդն է շաբաթ օրը Սթեմֆորդ Բրիջում «Վիլլայի» դեմ խաղից առաջ, սակայն Էմերին զգում է, որ «կապույտները» առաջընթաց են գրանցում Փոթերի գլխավորությամբ, նույնիսկ եթե նա պարբերաբար քննադատվում է:
«Նրանք շատ լավ խաղացողներ ունեն, և նրանց մարզիչը հիանալի է: Նա հիանալի է աշխատել «Բրայթոնում», և նրան ժամանակ է պետք, որպեսզի հարմարեցնի իր գաղափարները «Չելսիին»: Աստիճանաբար նրանք ավելի լավն են դառնում»:
«Նա արժանի էր բարձրանալ և գնալ այնպիսի թիմ, ինչպիսին «Չելսին» է: Նրանք կատարելագործվում են և այն ամենը, ինչ նա արել է «Բրայթոնում», նա կարող է շարունակել «Չելսիում»:
«Չեմպիոնների լիգայում նրանք շատ լավ են խաղում, Պրեմիեր լիգայում նրանց պակասում է կայունությունը»,- Էմերիի խոսքերն է մեջբերում The Independent-ը։