«Արսենալի» Կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն վերադառնալու շեմին է, ով արդեն խաղացել է պահեստային թիմի կազմում:
Այս մրցաշրջանը աներևակայելի հիասթափեցնող էր Սմիթ-Ռոուի համար, ով ընդհանուր առմամբ խաղացել է ընդամենը 63 րոպե՝ փոխարինման դուրս գալով հինգ անգամ:
Բանն այն է, որ սեպտեմբերին Սմիթ-Ռոուն վիրահատության է ենթարկվել։ Հազիվ վերականգնվեց հունվարին, այնուհետև Էմիլը բաց թողեց ևս մեկուկես ամիս ազդրի վնասվածքի պատճառով:
Այնուամենայնիվ, Սմիթ-Ռոուն սկսել է մարզումները և «Արսենալի» պահեստային թիմի կազմում նախորդ գիշեր «Չելսիի» գործընկերների դեմ՝ խաղացել ամբողջ առաջին խաղակես, հայտնում է Evening Standard-ը:
Այժմ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս ունի, որ 22 ամյա անգլիացին շուտով կլինի իր տրամադրության տակ։