• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էնդի Քերոլը դեմ չէ մնալ «Վեստ Հեմում»

Էնդի ՔերոլԽոսելով «Վեստ Հեմում» իր ելույթների մասին՝ Էնդի Քերոլը հայտնել է, որ ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Չնայած որ «կարմիրները» վերջին խաղերում խնդիրներ են ունենում հարձակման գծում, իսկ Քերոլը, ընդհակառակը, սկսել է ավելի արդյունավետ գործել, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնեց, որ չի զղջում Քերոլին բաց թողնելու համար:

Ակնհայտ է, որ մերսիսայդյան ակումբը հետաքրքրված չէ Քերոլի ծառայություններով: Սպասվում է, որ ամռանը Էնդիի համար առաջարկ կանեն «Վեստ Հեմը» և նրա նախկին ակումբ «Նյուքասլ Յունայթեդը»:

-«Վեստ Հեմը» մեծ ակումբ է և ես պատճառ չեմ տեսնում այստեղ չմնալու համար: Ինչու՞ ոչ: Չգիտեմ թե արդյունքում ինչ կստացվի, դրա համար մենք պետք է սպասենք: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ֆանտաստիկ է,- Քերոլի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: