«Վեստ Հեմ Յունայթեդի» հարձակվող Էնդի Քերոլը խոստացել է Պրեմիեր Լիգայի վերջին տուրում օգնել իր նախկին ակումբ «Լիվերպուլին»:
Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «կարմիրները» դեռ պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը, եթե նրանք հաղթանակի հասնեն «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ և «Վեստ Հեմը» հաղթի այս պահին առաջին տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»:
-Ես հուսով եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի առաջնությունը, և ես «Սիթիի» դեմ խաղում կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Լիվերպուլին»: Ես այնտեղ («Լիվերպուլում») դեռ շատ ընկերներ ունեմ: Եթե անկեղծ, ապա ես կարծում եմ, որ Սթիվեն Ջերարդն արժանի է չեմպիոն դառնալուն,- ասել է Քերոլը: Daily Mirror