«Վեստ Հեմ Յունայթեդի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը ակնարկել է, որ Էկվադորի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էներ Վալենսիայի տրանսֆերն ավարտին կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ 25-ամյա Վալենսիայի համար մղվող պայքարում ֆավորիտը «Վեստ Հեմն» է:
Sky Sports պարբերականի հաղորդմամբ, «Վեստ Հեմը» Վալենսիայի համար մեքսիկական «Պաչուկային» 12 մլն ֆունտ է առաջարկել: Էները նախորդ մրցաշրջանում «Պաչուկայում» մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 18 գոլի հեղինակ:
-Մենք շարունակում ենք նորեկներ հրավիրել և մտադիր ենք դեռ երեք դիրք ուժեղացնել: Մենք նկատելի առաջընթաց ունենք մեր տրանսֆերային գլխավոր նպատակի համար բանակցություններում, ում հետ պայմանագիր կստորագրվի առաջիկա 72 ժամվա ընթացքում,- ասել է Սալիվանը: