57-ամյա Էնտոնի Ֆրայն ընտրվել է Պրեմիեր Լիգայի նոր նախագահ: Այս պաշտոնում նա փոխարինելու է Սէր Դեյվ Ռիչարդսին:
Այս ամռանը Ռիչարդսը հեռանալու է իր պաշտոնից: Հետևաբար Պրեմիեր Լիգան այսօր ընտրել է նոր նախագահի, իսկ ավելի ճիշտ պարզապես հաստատել իր գործընկերների կողմից առաջարկվող թեկնածությունը:
Կոմիտեում ընդգրկված Բրյուս Բակը («Չելսի»), Պիտեր Քոաթեսը («Ստոկ Սիթի»), Դևիդ Հիլլը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Ուիլյամսը («Բլեքբեռնի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին նախագահ) առաջարկել էին Ֆրային:
Ֆրայն ընտրվեց, չնայած որ ֆուտբոլում աշխատելու փորձ չունի: Էնտոնին պրոֆեսիոնալ տնտեսագետ է և այժմ գլխավորում է BBC Trust-ի ֆինանսական կոմիտեն: