«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգն արդեն չի մասնակցի Պրեմիեր Լիգայի մնացած խաղերին կոճի վնասվածքի պատճառով:
Յանգի համար ընթացիկ մրցաշրջանն անհաջող էր: Նա մասնակցել է Պրեմիեր Լիգայի 33 հանդիպումներից միայն 19-ին: Վերջին անգամ Էշլին խաղացել է Մանչեսթերյան դերբիում (1:2) Անգլիայի գավաթի շրջանակներում:
-Էշլին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Շատ ենք ցավում, և սա մեծ կորուստ է: Ի սկզբանե մենք մտածում էինք, որ երկու-երեք շաբաթը կբավականացնի ապաքինման համար: Դուք տեսաք նրան չորեքշաբթի օրը, որովհետև մենք նրան մեզ հետ բերել էինք, որպեսզի մասնագետը զննի:
Նա Լոնդոնում այցելել է մասնագետի, և ախտորոշումն այնքան էլ լավը չէ: Մենք կորցրինք նրան մինչև մրցաշրջանի ավարտը,- հայտնել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: MUTV