«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը բաց կթողնի երկու շաբաթ կոճի վնասվածքի պատճառով:
Այսպիսով, 27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Անգլիայի առաջնության երեք հանդիպումները՝ «Ստոկ Սիթիի» (ապրիլի 14-ին), «Վեստ Հեմի» (ապրիլի 17-ին) և «Աստոն Վիլլայի» (ապրիլի 22-ին) հետ:
Հիշեցնենք, որ Յանգն այս վնասվածքը ստացել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում, որտեղ թիմը սեփական հարկի տակ զիջեց «Մանչեսթեր Սիթիին» 1:2 հաշվով: