«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը հայտնել է, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:
Լիգայի գավաթի երեկվա խաղում հենց Յանգը դարձավ գլխավոր հերոսը, ում խփած գոլի շնորհիվ «Յունայթեդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այժմ Էշլին հուսով է տեղ գտնել հիմնական կազմում:
-Ես շատ ուրախ եմ այդ գոլի համար: Ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Ցանկանում եմ լինել հիմնական կազմում և օգնել թիմին,- Յանգի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով հաղթեց «Ստոկ Սիթիին» և հաջորդ փուլում կհանդիպի «Սանդերլենդի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Չելսիին»: