«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը հուսով է, որ իր թիմին կհաջողվի գնել «Սաութհեմպտոնի» 18-ամյա ֆուտբոլիստ Լյուկ Շոուին:
«Ազնվականները» վաղուց են փորձում ձեռք բերել «Սաութհեմպտոնի» տաղանդավոր պաշտպանին, ում տեսնում են որպես Քոուլին փոխարինող: Սակայն օրեր առաջ Մաուրիսիո Պոչետինոն հերթական անգամ բացառեց Շոուի վաճառքը:
«Ազնվականների» 33-ամյա պաշտպան Քոուլը, ով ընթացիկ մրցաշրջանում իր տեղը զիջել է Սեզար Ասպիլիկուետային, հուսով է, որ «Չելսիին» կհաջողվի ձեռք բերել տաղանդավոր անգլիացուն:
-Եթե անկեղծ, ապա ցանկանում եմ նրան տեսնել «Սթեմֆորդ Բրիջում»,- թվիթերյան իր էջում գրել է Քոուլը: