Լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը համաձայն է երկարաձգել պայմանագիրը մեկ մրցաշրջանով: Պայմանագիրը թույլ կտա խաղացողին այնուհետև այն երկարացնելու ևս մեկ տարով:
Երեկ երեկոյան ֆուտբոլիստի գործակալը ժամանել էր ակումբ, պայմանավորվել պայմանագրի շուրջ: Պայմանագիրն արդեն պատրաստ է, բայց Քոուլը դեռ այն չի ստորագրել:
Անգլիայի ազգային հավաքականի պաշտպանի ներկայացուցիչները հայտնում են, որ շատ շուտով բոլոր փաստաթղթային հարցերը կլուծվեն: