Մոտակա երկու շաբաթում, եթե ոչ ավելին, «Չելսին» չի կարողանա օգտվել պաշտպաններ Էշլի Քոուլի և Գարի Կեհիլի ծառայություններից, ովքեր վնասվածքի պատճառով շարքից դուրս են եկել:
32-ամյա Քոուլը այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում «ազնվականների» մեկնարկային կազմում էր, սակայն դեռ առաջին խաղակեսում վնասելով ծնկատակի ջիլը՝ փոխարինվեց:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Էշլիի բացակայությունը կձգվի նվազագույնը երկու շաբաթ: Քոուլը բաց կթողնի Եվրոպա Լիգայում «Ռուբինի» հետ երկու հանդիպումները և Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» հետ հանդիպումը:
Ինչ վերաբերվում է Կեհիլին, ով չխաղաց «Յունայթեդի» հետ խաղում, ապա Ռաֆայել Բենիտեսի խոսքերով, նա բաց կթողնի նվազագույնը 15 օր: