«Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով Քոուլը «Սթեմֆորդ Բրիջում» կմնա ևս 1 տարի:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն էր: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին «ՊՍԺ»-ն և «Մադրիդի Ռեալը»:
-Ուրախ եմ, որ մնում եմ «Չելսիում»: Դա կլինի այստեղ իմ ութերրորդ մրցաշրջանը: Ես լավ հիշողություններ ունեմ «Չելսիի» հետ կապված,- ասել է Քոուլը: