«Տոտտենհեմի» բրազիլացի դարպասապահ Էուրելիո Գոմեսը վարձավճարով մեկնել է «Հոֆֆենհայմ» և այնտեղ կմնա մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը հազվադեպ է հայտնվում թիմի հայտացուցակում, հիմնական կազմում հայտնվելու մասին էլ չենք խոսում:
«Տոտտենհեմի» վարպետներ Ուգո Լյորիսն ու Բրեդ Ֆրիդելը սկզբում ստիպեցին հեռանալ Կարլո Կուդիչինիին, իսկ հիմա էլ արդեն Գոմեսին:
Մրցաշրջանի մնացած հատվածը Էուրելիոն, որը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2008 թվականի ամառվանից «ՊՍԺ»-ից տեղափոխվելուց հետո, անցկացնելու է Բունդեսլիգայում: