Իտալական «Ֆիորենտինան» պատրաստ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի համար 5,6 մլն ֆունտ առաջարկել:
Գրաներոն «ռեյնջերների» ամառային ձեռքբերումներից է, սակայն հիմա «ՔՊՌ»-ն հայտնվել է Չեմպիոնշիպ տանող ճանապարհին: «Ֆիորենտինան» կփորձի օգտվել այդ իրավիճակից և ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին:
Ավելացնենք, որ Գրաներոյի պայմանագիրը «ՔՊՌ»-ի հետ կգործի ևս 3,5 տարի: Էստեբանը լոնդոնյան ակումբի համար արժեցավ 9 մլն ֆունտ:
25-ամյա իսպանացին համարվում է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և եթե գլխավոր մարզիչ Ռեդնապը որոշի ինչ-որ մեկից ազատվել, ապա դա կարող է լինել հենց Գրաներոն: The Independent