«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոն հայտնել է, որ պատրաստ է մնալ իր թիմի հետ անգամ Չեմպիոնշիպում:
Փետրվարի 25-ից հետո իսպանացին ընդամենը չորս անգամ է հայտնվել թիմի մեկնարկային կազմում: Ակնհայտ է, որ Հարի Ռեդնապը այնքան էլ գոհ չէ «Մադրիդի Ռեալի» նախկին կիսապաշտպանից:
-Ես ակումբի հետ չորս տարվա պայմանագիր եմ ստորագրել: Երբ ես տեղափոխվում էի այստեղ, չէի մտածում, որ կարող ենք հայտնվել Չեմպիոնշիպում: Ինձ դուր է գալիս Լոնդոնի կյանքը: Այժմ մենք պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին: Իմ ճակատագիրը կորոշի ակումբը,- Գրաներոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: