«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսը հայտնել է, որ վաղվա խաղում պետք է զգուշանալ «Նյուքասլի» սենեգալցի հարձակվողներ Դեմբա Բայից և Պապիս Դեմբա Սիսեից:
«Boxing Day»-ի առաջին օրը «մանկունյանցինրը» սեփական հարկի տակ կընդունեն «կաչաղակներին»: «Նյուքասլը» Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում կարողացավ առավելության հասնել Հարի Ռեդնապի թիմի նկատմամբ:
Չնայած ընթացիկ մրցաշրջանի առաջին մասի ձախողմանը, Էվանսը «Նյուքասլին» թույլ մրցակից չի համարում և հիշում է նախորդ մրցաշրջանում «կաչաղակների» փայլուն ելույթը, որը նրանց ապահովեց Եվրոպա Լիգայի ուղեգիր:
-Ավելի շատ պետք է զգուշանալ Բայից և Սիսեից: Այդ ֆուտբոլիստները շատ բանի են ընդունակ: Եթե թիմի մոտ խաղը ստացվում է, ապա նրանք լուրջ խնդիրներ են ստեղծում մրցակցի պաշտպանների համար: Հենց նրանց հիանալի խաղի շնորհիվ «Նյուքասլը» անցած մրցաշրջանում հասավ բարձր արդյունքերի,- ասել է Էվանսը: The Independent.