«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Էվանսը «Յունայթեդի» սան է: 2007 թվականից սկսած նա անցկացրել է 141 հանդիպում: Անցած մրցաշրջանում, երբ նրան անընդհատ քննադատում էին, Էվանսը խոստովանեց, որ պետք է շատ աշխատի այստեղ մնալու համար:
Այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանն ապացուցեց Սէր Ալեքս Ֆերգյուսոնին, որ համապատասխանում է ակումբի մակարդակին: Եվ ահա «մանկունյացիները» երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2016 թվականի ամառ:
-Ես ուրախ եմ, որ կնքեցի նոր պայմանագիր: Հպարտանում եմ, որ նման թոփ ակումբի ֆուտբոլիստ եմ: Չկա ավելի լավ զգացմունք, քան խաղալ այս ակումբում և հաղթել:
«Մանչեսթեր Յունայթեդն» հենց այն ակումբն է, որտեղ ցանկանում եմ խաղալ: Երջանիկ կլինեի անցկացնել ողջ կարիերաս հենց այս ակումբում,- ասել է Էվանսը: