«Էվերթոնը» 15-20 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող առաջարկ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Էնթոնի Էլանգայի համար:
Անցած մրցաշրջանում Էլանգան «Յունայթեդի» կազմում 26 հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին տպավորելու ձախողումից հետո Էնթոնին պատրաստվում է հեռանալ ակումբից:
Այս հնարավորությունից փորձում է օգտվել «Էվերթոնը», որը դեռ հունվարին էր ցանկանում վարձակալել 21 ամյա շվեդ ֆուտբոլիստին:
Ինչպես հայտնում է BBC-ն, «Էվերթոնն» այժմ սպասում է «Յունայթեդի» պատասխանին Էլանգայի վերաբերյալ ներկայացրած իրենց առաջարկին: