Անգլիայի գավաթի 5-րդ փուլում (1/8 եզրափակիչ) «Էվերթոնը» հյուրընկալեց «Օլդհեմ Ատլետիկին»: Խաղն ընթացավ մերսիսայդյան ակումբի բացահայտ առավելությամբ:
Հաշիվը 15-րդ րոպեին բացեց բելգիացի հարձակվող Կևին Միրալյասը, իսկ 34-րդ րոպեին Լեյթոն Բեյնսը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ևս մեկ գնդակ ուղարկեցին «Օլդհեմի» դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Լեոն Օսմանը: Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չկարողացան:
«Էվերթոնը» հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Գոլեր. Միրալյաս՝ 15ր, Բեյնս՝ 34ր (11մ), Օսման՝ 62, Սմիթ՝ 64