«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին ձեռքբերումն այդ պաշտոնում հավանաբար կլինի «Ուիգանի» ֆուտբոլիստ Անտոլին Ալկարասը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստի`«Գուդիսոն Պարկ» տեղափոխության մասին լուրեր հայտնվել են նախքան Մարտինեսի պաշտոնական նշանակումը:
Հիմա 30-ամյա Ալկարասն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի, այդ պատճառով դժվար թե որևէ մեկը նախատի Մարտինեսին այս տրանսֆերի համար: Ակնկալվում է, որ լիվերպուլյան ակումբն Անտոլինին կառաջարկի 2 տարվա պայմանագիր:
«Էվերթոն» տեղափոխվելու դեպքում, Ալկարասը պետք է հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարի Սիլվեն Դիսթենի, Ջոն Հեյտինգայի և ակումբի ավագ Ֆիլ Ջագելկայի հետ: Նաև չի բացառվում, որ Մարտինեսը կխաղա 3 պաշտպանների համակարգով, ինչպես հաճախ անում էր «Ուիգանում»: