• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» կարող է տուգանվել և՛ ֆինանասապես, և՛ միավորների նվազեցումով

Պրեմիեր լիգան կարող է տուգանել «Էվերթոնին» միավորների նվազեցմամբ այս մրցաշրջանում Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Պրեմիեր լիգան մեղադրել էր «Էվերթոնին» 2021/22 մրցաշրջանում ՖՖՓ-ի կանոնները խախտելու մեջ։

«Իրիսները» հրաժարվել են ընդունել, որ իրենք սխալվել են, և այժմ լուրջ ապացույցներ են փնտրում անկախ հանձնաժողովի համար, որպեսզի արդարացնեն վերջին երեք տարիների ընթացքում 371,8 միլիոն ֆունտ ստեռլինգի իրենց կորուստը՝ 105 միլիոն ֆունտ ստերլինգ սահմանաչափի պարագայում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարները վստահ են, որ «Էվերթոնի» գործը կփակվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հենց այդպես էլ ասվել է վեց ակումբներին, որոնք դիմել են լիգայի ղեկավարությանը այս իրավիճակի պարզաբանման համար։

Այս պահին «Էվերթոնը» գտնվում է անկման գոտուց երկու միավորով բարձր, ուստի այն հարցը, թե արդյոք «իրիսներին» կպատժվեն այս մրցաշրջանում, չափազանց կարևոր է Պրեմիեր լիգայում գոյատևման համար պայքարող մյուս թիմերի համար:

Եթե ​​«Էվերթոնի» մեղքն ապացուցվի, մերսիսայդյան ակումբին կարող է սպառնալ և՛ դրամական տուգանք, և՛ միավորների նվազեցում:

Ավելացնենք, որ ուրբաթ օրը «Էվերթոնը» հաղորդել է հինգերորդ անընդմեջ ոչ եկամտաբեր մրցաշրջանի մասին։ 2021/22 տարեվերջին «Էվերթոնի» եկամուտները կարմիր են դարձել 44,7 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ այս հինգ տարվա վերջում՝ 430 միլիոն ֆունտով։

Հետաքրքիր փաստեր