«Էվերթոնը» համաձայնել է իր կիսապաշտպան Դելե Ալիին բաց թողնել «Բեշիկթաշ»:
Ալլին միայն հունվարին միացավ «Էվերթոնին» «Տոտենհեմից» 40 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց,որտեղ 40 մլն․-ն էլ համարվում էին բոնուսներ:
Մինչ այժմ «շպորները» ոչինչ չի ստացել Դելեի համար, նույնիսկ առաջին 10 մլն ֆունտ բոնուսը՝ Ալիի առաջին 20 խաղերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ալին Պրեմիեր լիգայում երկու անգամ մտել է փոխարինման և դա կարող է դառնալ «Էվերթոնում» իր կարիերայի ավարտը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը՝ Դելեն տեղ չունի «իրիսների» մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ծրագրերում, և մերսիսայդյան ակումբն արդեն համաձայնել է 26-ամյա անգլիացուն վարձավճարով ուղարկել «Բեշիկթաշ»: